Պատվերով համակարգչային ծրագրերի մշակում

Ցանկանու՞մ եք ունենալ բիզնեսի կառավարման ծրագիր: Դա հնարավոր է առանց ծրագրավորում իմանալու: Մենք առաջարկում ենք, մեր իրազեկության ոլորտներում, ծրագրային լուծումների լայն տեսականի – պարզ հաշվետվություններից սկսած մինչև ամփոփ հաշվապահական կամ բանկային ծրագիր: Դուք կարող եք պատվիրել Ձեր սեփական ծրագիրը, կարող եք ձեռք բերել նաև ծրագրի կոդը և/կամ հեղինակային իրավունքը, ամբողջությամբ կամ մասամբ: Այս ամենը հնարավոր է մեր ճկունության շնորհիվ:

Մեր իրազեկության ոլորտներն են`
  • Բիզնեսի Կառավարման և ավտոմատացման ծրագրերի մշակում
  • Հաշվապահական ծրագրերի մշակում
  • Ֆինանսական ծրագրերի մշակում
  • Բանկային ծրագրերի մշակում
  • CRM
  • "Խելոք" վեբ–կայքերի և Պորտալների մշակում
  • ...

Ինչպե՞ս է այս ամենը աշխատում:

Ընդամենը մի քանի պարզ քայլ.

Որոշել Ձեզ հետաքրքրող շուկայական կարիքները և պատրաստել աշխատանքի համառոտ նկարագրություն` օգտագործելով «համառոտ նկարագրություն» փաստաթղթի մեր ձևը,

Որից հետո մենք ամբողջապես կվերլուծենք և փաստաթղթային ձևով կներկայացնենք առաջարկը,

Կմշակենք, կթեստավորենք և կձևավորենք լուծումը,

Ձեզ կտրամադրենք հեղինակային իրավունքը, եթե դա Ձեր ընտրությունն է:

Արդյո՞ք դա կաշխատի Ձեզ համար:

Այո, որովհետև բացի զուտ ծրագրավորումից ՍիստրոՏեխը առաջարկում է հետևյալ ծառայությունները`

Հաղորդակցման մասնագիտական մակարդակ

Նախագծի կառավարում

Նախնական ֆունկցիոնալ վերլուծություն

Նախնական տեխնիկական և ֆունկցիոնալ փաստաթղթերի պատրաստում

Տեխնիկական դիզայն

Ծրագրավորում

Թեստավորում

Փաթեթավորում

Օժանդակման ծառայություններ

Դուք փորձել եք դա անցյալում, բայց չեք հաջողել:

Դիտարկվե՞լ են արդյոք ֆունկցիոնալ բոլոր կողմերը:

Մեր բոլոր նախագծերը ղեկավարվում են Սերտիֆիկացված ERP Խորհրդատուների կողմից, որը երաշխավորում է լուծումների ճշգրտությունն ու լիարժեքությունը:

Արդյո՞ք Դուք ստացել եք հենց այն, ինչ պատվիրել էիք:

Մեր խորհրդատուները և թեստավորողները երաշխավորում են ծրագրի լրիվ համապատասխանությունը Ձեր փաստագրված և ստորագրված պահանջներին: Բոլոր ֆունկցիոնալ փաստաթղթերը քննարկվում և համաձայնեցվում են Ձեզ հետ մինչև դրանք վերջնական տեսքի բերելն ու բուն ծրագրավորման աշխատանքը սկսելը:

Արդյո՞ք բավարար քանակությամբ ժամանակ է տրամադրվել Որակի Ապահովմանը:

Մենք օգտագործում ենք խիստ ստանդարտներ և ընթացակարգեր Որակի հսկողության համար, ներառյալ բազմամակարդակ թեստավորում և թեստավորման նախագծերին համապատասխանություն:

Արդյո՞ք հեշտ էր հաղորդակցվել ծրագրավորող ընկերության հետ:

Ձեր նախագծի մշակման ամբողջ ընթացքում Դուք հաղորդակցվում եք փորձված նախագծի մենեջերների հետ, այլ ոչ թե ծրագրավորողների: Մենք արձագանքում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում: