Add–On ծրագրերի մշակում Sage ERP Accpac–ի համար

ՍիստրոՏեխը առաջարկում է Add–On ծրագրերի մշակում Sage ERP Accpac և Sage CRM–ի համար, ինչպես նաև Sage ERP Accpac–ի պատվերով ձևափոխություններ: ՍիստրոՏեխը իր ներդրումն ունի SYSTRONICS–ի կողմից մշակված բազմաթիվ մոդուլներում, որոնք ինտեգրվում են Sage ERP Accpac–ի հետ և ուղղված են բարձրացնելու Sage ERP Accpac–ի ֆունկցիոնալ հնարավորությունները: Add–On ծրագրերը նախատեսված են բարձրացնելու կազմակերպությունների արտադրողականությունը արդյունաբերության առանձին ոլորտներում` հեշտացնելով ամենօրյա գործընթացը, ներառյալ`

  • Աշխատանքի եկամտաբերության հաշվարկում ծառայությունների և մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար
  • Ապագա ամսաթվով չեկերի մշակման գործընթացի հեշտացում
  • Պատենտների և հեղինակային իրավունքի սեփականատերերին ռոյալթիի վճարումների հաշվարկները
  • Դրամական շարժերի կառավարման բարելավում` որոշակի եկամուտների ճանաչման տարբեր եղանակների միջոցով
  • Բաշխման ոլորտում աշխատող ընկերությունների վաճառքի, արտադրության և լոգիստիկ պրոցեսների օպտիմիզացում
տես` SYSTRONICS–ի համակարգչային ծրագրերը