Sage ERP Accpac

Sage ERP Accpac–ն առաջնակարգ ծրագրային փաթեթ է, որն ապահովում է բիզնեսի կառավարման ամբողջական լուծում Ձեր ընկերության համար: Sage Software ERP առկա է բազմաթիվ լեզուներով և ներկայացված է ավելի քան 70 երկրներում: Այսօր այն հասանելի է արդեն նաև Հայաստանում: Եթե Դուք ուզում եք կառավարել Ձեր ամբողջ բիզնեսը մեկ ֆունկցիոնալ ծրագրի օգնությամբ, եթե Դուք ուզում եք ունենալ Ձեր հաշվապահությունը, պահեստը, ակտիվները, արտադրանքը, ծառայությունները և փաստաթղթերը մեկ թղթապանակում, եթե Դուք ուզում եք կառավարել Ձեր բիզնեսի բոլոր ասպեկտները մկնիկի մի կտտոցով, ապա ընտրեք Sage ERP Accpac:

Հայաստանում Sage ERP Accpac իդեալական է այն ընկերությունների համար, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են արտերկրում և արդեն իսկ օգտագործում են Sage ERP Accpac, և որոնք վարում են իրենց բիզնեսը անգլերեն լեզվով: Ներկայիս դրությամբ Sage ERP Accpac հասանելի չէ հայերեն լեզվով:

ՍիստրոՏեխ ՍՊ Ընկերությունը մոտեցրել է Ձեզ Sage ERP Accpac–ն, համալրված օժանդակման ամբողջական փաթեթով, որը ներառում է կարիքների վերլուծություն, տեղակայում, ուսուցում, թողարկում, տեղայնացում, ձևափոխում ըստ մասնավոր պահանջների և տեխնիկական օժանդակում:

Համագործակցեք ՍիստրոՏեխ ՍՊ Ընկերության հետ, որը կօգնի Ձեզ ձևակերպել Ձեր մասնավոր պահանջները, կառաջարկի գնային առումով էֆեկտիվ լուծում` ցուցադրելով Sage ERP Accpac Ձեր տարածքում, կկատարի Ձեր բիզնես պրոցեսների ընթացքի վերլուծություն, և կներկայացնի առաջարկվող բիզնես լուծման նկարագրություն փաստաթղթերի և աշխատող նախանմուշի տեսքով:

Միջազգայնորեն ճանաչված բիզնեսի կառավարման փաթեթի օգտագործումը Ձեզ կտա ապահովություն, որը վայելում են Sage ERP Accpac–ի հարյուր հազարավոր օգտագործողներ ողջ աշխարհում:

Ներկա դրությամբ Sage ERP Accpac բիզնեսի կառավարման ծրագիրը առաջարկվում է Հայաստանում անգլերեն և ռուսերեն տարբերակներով:

Իմացիր ավելին Sage ERP Accpac–ի մասին:

Գործնական առաջարկի հարցում