ERP Համալսարան

Ի՞նչ է ERP բիզնեսի կառավարման ծրագիրը

ERP բիզնեսի կառավարման ծրագիրը (Enterprise Resource Planning – Ձեռնարկության Ռեսուրսների Պլանավորում) չի համապատասխանում իր հապավմանը: Միանգամայն բացառենք պլանավորումը – ERP–ն դա չի անում, և մոռանանք Ռեսուրսների մասին – տվյալ դեպքում անիմաստ մի բառ: Բայց հիշենք ձեռնարկությանների մասին: Այն ERP համակարգի իրական պարունակությունն է: ERP–ն փորձում է ընդգրկել ընկերության բոլոր բաժիններն ու ֆունկցիաները մի ամբողջական համակարգի մեջ, որը կարող է սպասարկել այդ բոլոր տարբեր բաժինների առանձնահատուկ պահանջները:

Հեշտ չի գրել մի ծրագիր, որը բավարարում է մարդկանց կարիքները ֆինանսական ոլորտում, ինչպես նաև մարդկանց ռեսուրսների կառավարման և պահեստների սպասարկման ոլորտներում: Սովորաբար այս բաժիններից յուրաքանչյուրը ունենում է իր սեփական համակարգչային ծրագիրը, "օպտիմիզացված" ամեն բաժնի յուրահատուկ պահանջների համար: Սակայն ERP–ն համատեղում է այդ բոլորը մի ամբողջական ծրագրում` օգտագործելով մեկ ընդհանուր տվյալների պահուստ, այնպես որ տարբեր բաժիններ կարող են փոխանակել տեղեկատվություն և հեշտությամբ հաղորդակցվել:

Այսպիսի ամբողջական մոտեցումը կարող է ապահովել հսկա փոխհատուցում, եթե ընկերությունները տեղակայեն ծրագիրը ճիշտ ձևով: Վերցնենք, օրինակ, հաճախորդի մի պատվեր: Սովորաբար, երբ հաճախորդը պատվեր է տեղադրում, այն մի թղթաբանական ճամփորդություն է սկսում ընկերության մեջ, հաճախակի մուտքագրվելով տարբեր բաժինների համակարգչային ծրագրերում: Դա առաջացնում է ուշացումներ, պատվերների կորուստ, և մուտքագրումների սխալներ: Մինչդեռ ընկերության մեջ և ոչ ոք վստահորեն չգիտի տվյալ պատվերի կարգավիճակը տվյալ պահին: Օրինակ, ֆինանսական բաժինը չի կարող մտնել պահեստի համակարգչային ծրագրի մեջ և ճշտել` արդյոք ապրանքները առաքվել են թե ոչ: Արդյունքում զայրացած հաճախորդին սովորաբար առաջարկում են զանգահարել պահեստ…

Ուզու՞մ եք իմանալ ավելին: Կարդացեք.

ERP Overview

Higher Education ERP

Ի՞նչ է ERP Խորհրդատվական Բիզնեսը.

ERP բարդ համակարգերի լայն օգտագործումը աշխարհով մեկ և ամենատարբեր բիզնեսներում սկիզբ դրեց ERP խորհրդատվական բիզնեսին: ERP համակարգերը չափից դուրս բարդ են, որ վերջնական օգտագործները կարողանան, առանց բանիմաց ERP խորհրդատուի օգնության, ապահովեն դրանց տեղակայումը, թողարկումը և օժանդակումը: Լրիվ դրույքով ERP Խորհրդատու ունենալը վերջնական օգտագործողի համար շատ թանկ է: Ավելին, միայն մեկ վերջնական օգտագործողի հետ աշխատելը խիստ սահմանափակում է ERP խորհրդատուի մասնագիտական զարգացման հնարավորությունները, տարատեսակ փորձի պակասի պատճառով նման մասնագետները մրցունակ չեն լինի այն խորհրդատուների համեմատ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում: Տասնյակ տարիների փորձն ապացուցում է, որ մասնագիտացված ERP խորհրդատվական ընկերության ծառայություններից օգտվելը առավել արդյունավետ տարբերակն է վերջնական օգտագործողի համար:

ERP խորհրդատվությունը ինտելեկտուալ բիզնես է, որը պահանջում է գիտակ ERP խորհրդատուներ: Այն միջազգային բիզնես է, թերևս նույնիսկ ավելի միջազգային, քան ծրագրավորումը, և ապահովում է ներդրումների շատ բարձր վերադարձ: ERP խորհրդատվությունը որպես բիզնես պահանջում է միայն մեկ ռեսուրս, այն է` մարդկային ռեսուրսը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի համար չափազանց շահեկան կլինի ERP խորդատվության ոլորտ մուտք գործելը: Երիտասարդ մասնագետները աշխատանքային և կարիերային մեծ հնարավորություններ կգտնեն ERP խորհրդատվության ոլորտում, նույնիսկ համեմատած ծրագրային ապահովման ոլորտի հետ: Հայ երիտասարդ մասնագետները պետք է կարողանան հասկանալ և ընդունել ERP խորհրդատվության գաղափարը հաջողակ կարիերա կառուցելու համար: Աշխարհով մեկ ERP խորհրդատուների պահանջարկը էապես գերազանցում է առաջարկը:

Ո՞վ է ERP խորհրդատուն.

Սովորաբար ERP խորհրդատուներ են դառնում Տնտեսագիտության կամ Բիզնեսի կառավարման բնագավառում կրթություն ստացած անձինք, որոնք տիրապետում են առնվազն մեկ ERP փաթեթի, կարողանում են տեղադրել ու գործարկել ERP փաթեթը, վարժեցնել վերջնական օգտագործողին և ապահովել ընթացիկ օժանդակումը: ERP խորհրդատուները պարտադիր պիտի որակավորված լինեն համապատասխան ERP համակարգում և ապահովեն այդ որակավորման ուժի մեջ լինելը ողջ կարիերայի ընթացքում: Նրանք պիտի շատ լավ հասկանան հաճախորդի բիզնեսը, կարողանան վերլուծել նրա կարիքներն ու պահանջները: Ուստի միջանձնային հաղորդակցման և փաստաթղթերի հետ աշխատելու լավ ունակությունները պարտադիր են: Այսպիսի որակավորում ունեցող ERP խորհրդատուները արժեքավոր մասնագետներ են, որոնք միշտ բարձր պահանջարկ ունեն:

ERP խորհրդատուների պատասխանատվության մեջ մտնում են`

  • Նախավաճառքային գործունեություն – ուղեկցել վաճառքի պատասխանատուներին հեռանկարային հաճախորդներին այցելելիս, ներկայացնել ծրագիրը և վերլուծել հաճախորդների կարիքները:
  • Կարիքների վերլուծություն – Կարողանալ լսել հաճախորդներին, հասկանալ նրանց բիզնեսի պահանջները, օգնել նրանց բացահայտելու չբավարարված կարիքները, ցույց տալ, թե ինչպես առաջարկվող ERP լուծումը կապահովի նրանց մասնավոր խնդիրների լուծումը, նախագծել ծախսային տեսակետից առավել արդյունավետ ERP լուծումը: Վերը թվարկածը հիմնական կառուցվածքային միավորներն են` հաջողելու վաճառքների իրականացման գործում:
  • Տեղակայում – Տեղակայել և կոնֆիգուրացնել ERP համակարգը հաճախորդի մոտ` ամբողջացնելով այս աշխատանքը համակարգի պարամետրերի ընտրությամբ, վերսիայի համատեղելիությունը ապահովելով, տվյալների փոխարկումով, այլ մոդուլների ինտեգրումով, տվյալների պահուստներով, հեռահար կառավարումը ապահովելով:
  • Վարժեցում – Լինել ERP համակարգի բարձրակարգ մասնագետ և վարել ուսուցման պրոցեսը, ինչը հիմք է հանդիսանում ERP համակարգի գործարկման հաջողակ իրականացման համար:
  • Գործարկում – ունենալ ERP համակարգը աշխատեցնելու համար անհրաժեշտ ունակությունները, օգնել վերջնական օգտագործողին նախանմուշի ձևավորման գործում, ապահովել պարամետրերի ստեղծումը և ստատիկ տվյալների մոտքագրումը, ստեղծել ակզբնական բալանսները, լուծել այլ խնդիրներ:
  • Փոփոխություններ – Վերլուծել հաճախորդի կողմից պահանջված փոփոխված հաշվետվություններ, ավտոմատացումներ, տվյալների ներմուծում ու արտածում, մակրոսներ և հաճախորդի կողմից պահանջվող փոփոխությունների այլ տեսակները ERP խորհրդատուները պիտի կամ ունենան տեխնիկական գիտելիքներ նման խնդիրների լուծման համար, կամ պատրաստեն փաստաթղթերը և հանձնարարեն փոփոխությունները ծրագրավորողներին:
  • Նախագծի կառավարում – հմտորեն կառավարել նախագիծը` ապահովելով գործարկման հաջող ավարտը ամենապահանջկոտ հաճախորդների մոտ:
  • Օժանդակում – Ապահովել բարձրորակ ընթացիկ օժանդակում հաճախորդներին, որը ERP խորդատվական բիզնեսի աճի գլխավոր նախադրյալն է: ERP խորհրդատուները, ծրագրի և բիզնեսների իմացությամբ, տեխնիկական հմտություններով, օգնում են գոհացնել և պահպանել հաճախորդներին:

Ո՞վ է Բիզնես Վերլուծաբանը

ERP համակարգերի ստեղծումը և/կամ ERP համակարգին ինտեգրված պատվերով ծրագրի մշակումը պահանջում է Բիզնես Վերլուծաբանի մասնակցությունը: Այս մասնագետը ունի ERP խորհրդատուից պահանջվող ունակությունների նման կարողություններ, սակայն որոշակի տարբերությամբ: ERP խորհրդատուն առավել կենտրոնացած է հաճախորդի սպասարկման վրա, այնինչ Բիզնես Վերլուծաբանը կենտրոնացած է ծրագրի վրա: Նրանք երկուսն էլ պետք է ունենան խորը գիտելիքներ ERP համակարգի մեջ: Բիզնես Վերլուծաբանը պետք է ունենա առավել գիտելիքներ` ծրագրի ֆունկցիոնալ և տեխնիկական հատկանիշները հասկանալու և ընդլայնելու համար: Մինչդեռ ERP խորհրդատուն պետք է իմանա, թե ինչպես լուծել խնդիրը` օգտագործելով ERP համակարգը և լրացուցիչ ծրագրերի հատկանիշները:

Բիզնես Վերլուծաբանի պատասխանատվության մեջ մտնում է`

  • Կարիքների վերլուծություն – հաճախորդի կողմից պահանջված նոր հատկանիշների նախնական վերլուծություն, որոնք կարող են ավելացվել ERP համակարգին, և որոնք չեն կարող փոխարինվել ERP համակարգում առկա հատկանիշներով, կամ այլ լրացուցիչ ծրագրերով: Նաև «պակասությունների վերլուծություն» հատկանիշներ, որոնց պակասն զգացվում է ERP համակարգում:
  • Ֆունկցիոնալ վերլուծություն և փաստաթղթերի պատրաստում – Կարիքների վերլուծության փուլում ձևակերպված պահանջների մանրամասն ֆունկցիոնալ վերլուծություն և համապատասխան փաստաթղթերի պատրաստում: Այդ փաստաթղթերը ուղղվում են ծրագրավորողներին տեխնիկական վերլուծության, կոդավորման և թեստավորման համար:
  • Թեստավորում – ընթացիկ և նախաթողարկային:
  • Օժանդակում – ծրագրի ընթացիկ օժանդակումը նրա թողարկումից հետո: